Արաղչին ԱՄԷ-ի դեսպանի հետ զրույցում ընդգծել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ ԱՄԷ-ում Իրանի դեսպան Ռեզա Ամերին հանդիպել է արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ և Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ զեկույց ներկայացրել։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը նշել է Իրանի և ԱՄԷ-ի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու և երկու երկրների միջև կապերը ամրապնդելու անհրաժեշտությունը։


