չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արաբական պետությունների լիգան Գազայի հարցով արտահերթ նիստ է գումարել

Արաբական պետությունների լիգան Գազայի հարցով արտահերթ նիստ է գումարել

Արաբական պետությունների լիգան սկսել է արտահերթ նիստը, որը գումարվել է Պաղեստինի կողմից Եգիպտոսի և Հորդանանի հետ համակարգմամբ՝ ՛՛միասնական արաբական դիրքորոշում՛՛ մշակելու համար՝ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի վերաբերյալ Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումից հետո, տեղեկացնում է WAFA-ն:

Նշվում է, որ հանդիպմանը պաղեստինյան պատվիրակությունը գլխավորում է Արաբական լիգայում Պաղեստինի դեսպան Մուհաննադ Ալ-Ակլոկը մի քանի ավագ խորհրդականների հետ:

՛՛Հանդիպման նպատակն է համապարփակ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ցեղասպանության կոնվենցիայով արգելված գործողությունները, ապահովել Գազայի հատվածի հումանիտար կարիքների անհապաղ բավարարումը և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Գազայում ցեղասպանություն հրահրելու համար՛՛,-նշում է կայքը:

  • Կիսվել: