չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում

Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում  ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։

Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր ուղեղը»։ «Հայդի», «Երջանիկ արքայազնը» և «Դեդե Քորքութի հեքիաթները» գրքերը:

Այս նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի վերոհիշյալ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երեխաների զարգացմանը նպաստելու նպատակով կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է շուկայում առկա տպագիր ստեղծագործությունները և առանձնացրել երեխաների համար ամենաօգտակար գրքերը։

Հանձնաժողովը կազմված է հոգեբաններից, երեխաների զարգացման մասնագետներից, սոցիոլոգներից, ուսուցիչներից և սոցիալական աշխատողներից։

Գրքերի գնահատման ձևը մշակվել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքը և զարգացման առանձնահատկությունները։

  • Կիսվել: