երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ապրիլի 22-ին Վրաստանում կավարտվի մեքենաների տեղաշարժի արգելքը

Ապրիլի 22-ին Վրաստանում կավարտվի մեքենաների տեղաշարժի արգելքը

Շատերը կասկածում են՝ մեքենաների տեղաշարժի արգելքն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը, թե մինչև ապրիլի 22-ը: Վրաստանի կառավարության թեժ գծից պարզաբանում են, որ արգելքը ավարտվում է պարետային ժամի ավարտի հետ միասին՝ ապրիլի 22-ին, այսինքն՝ ապրիլի 22-ի ժամը 06:00-ից հետո, գրում է jnews.ge-ն:

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, ամբողջ Վրաստանում՝ կորոնավիրուսների զանգվածային տարածումը կանխելու համար, արգելվել էր մարդատար մեքենաների տեղաշարժը: Սա Վրաստանում արտակարգ դրության ևս մեկ խստացում էր:

Թեև սկզբում նշվել էր, որ արգելքն ուժի մեջ է 21-ը ներառյալ, սակայն Jnews-ը որոշեց ևս մեկ անգամ ճշտել այս տեղեկատվությունը կառավարությունից, որպեսզի ընթերցողները չխախտեն ռեժիմը՝ թյուրիմացության կամ չիմացության պատճառով:

Կառավարության համատեղ թեժ գծի օպերատորը նշեց, որ արգելքը կհանվի ապրիլի 22-ին՝ պարետային ժամի ավարտին:

  • Կիսվել: