հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ապրիլի 11-ին կհանդիպեն Բայդենն ու Սունակը

Ապրիլի 11-ին կհանդիպեն Բայդենն ու Սունակը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:

Նշվում է, որ Բայդենի այցը համընկնում է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։

՛՛Բելֆաստի համաձայնագիրն անհավանական պահ էր մեր երկրի պատմության մեջ։ Դա հզոր և բացառիկ օրինակ էր այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են անել աներևակայելին և ավելի լավ ապագա ստեղծել Հյուսիսային Իռլանդիայի համար՛՛,-նշված է Սունակի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: