ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը սրվում է. Լուկաշենկո
Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուժային սցենար են պատրաստում իր երկրում իշխանափոխության համար։
Ըստ նրա՝ Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում ՛՛անօրինական զինված խմբավորումների անդամներ՛՛ են վերապատրաստվում, Բելառուսում ՛՛փորձեր են արվում ստեղծել ծայրահեղական քնած բջիջներ՛՛:
՛՛Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա կարող եմ նշել, որ Լեհաստանում, Լիտվայում և, ցավոք, Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների անդամներ են վերապատրաստվում, փորձեր են արվում անմիջապես երկրում ստեղծել քնած ծայրահեղական բջիջներ։ Վերջին փաստերն ապացուցում են դա ...Այսինքն՝ պատրաստում են իշխանափոխության ուժային սցենար։ Մենք դա տեսնում ենք։ Մենք դա թույլ չենք տա՛՛,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ԱՊՀ-ի շուրջ ՛՛ռազմաքաղաքական իրավիճակը՛՛ սրվում է։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ որ խոշոր խաղացողներին՝ Ռուսաստանին, Բելառուսին, Կենտրոնական Ասիայի երկրներին, փորձում են իրարից բաժանել, ինչը թույլ տալ չի կարելի: