ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում․ Լուկաշենկո

ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում․ Լուկաշենկո

ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում եւ այն կսրվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում եւ այն կսրվի։ Եվ մենք պետք է հասկանանք, որ  մեր ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի պետությունների շուրջ գտնվող խոշոր դերակատարները, աստիճանաբար կփորձեն մեզ իրարից բաժանել։ Եվ լավ եւ վատ իմաստով: Մենք, պարոնայք, չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա: Սա իմ երկաթյա տեսակետն է։ Ես դա արդեն ամբողջ էությամբ եմ զգում, չէ որ առաջին տարին չէ, որ նախագահ եմ աշխատում։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմականացման ավելացումը եւ մեր ընդհանուր տարածքի մոտ զորքերի աննախադեպ կենտրոնացումը, կրոնական եւ զինված հակամարտությունների հրահրումը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հիշեցրել է Լեհաստանի իրադարձությունները, որն «իր հին զենքերը դեն է նետել  Ուկրաինա, իսկ այժմ բանակը զինում է ժամանակակից ամերիկյան տեխնիկայով»։

«Ամերիկացիները Լեհաստանը ճանաչել են որպես ՆԱՏՕ-ի գլխավոր հենասյուն Եվրոպայում։ Բայց, բարեբախտաբար (ես չեմ ուզում սրանով ուրախանալ, բայց տխրելու բան չկա), ոչ միայն Լեհաստանի հետ մեր սահմանների մոտ են խնդիրներ առաջանում, նրանք արդեն ուժեղ բախումներ ունեն Գերմանիայի հետ»,- ընդգծել է նա։

Ընդ որում հավաքական Արեւմուտքը մեզ վրա որպես ճնշում գործադրելու գործիք է օգտագործում միջազգային իրավունքը, իսկ երբ դա ձեռնտու է, ամբողջովին անտեսում է այն, ընդգծել է պետության ղեկավարը։ «Բայց դա, այդ իրավունքը, գործնականորեն այլեւս գոյություն չունի»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստում Հայաստանը ներկայացնում է ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը։

  • Կիսվել: