շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերի կոմիտեի նիստը կանցկացվի Բաքվում․ Ադրբեջանի ՊՆ

ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերի կոմիտեի նիստը կանցկացվի Բաքվում․ Ադրբեջանի ՊՆ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինի հետ, տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են կազմակերպչական հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին Բաքվում։

  • Կիսվել: