կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները

ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները

ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) անդամները քննարկել են անվտանգության երաշխիքների հարցերը եւ հաստատել են կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար դիրքորոշումների համապատասխանեցման ուղղությամբ աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

 
Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում անվտանգության երաշխիքների հարցի շուրջ։ Վերահաստատվել է ԱՊՀ անդամ երկրների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ-ի շրջանակներում՝ իրենց գործողությունների համակարգման եւ իրենց դիրքերի ամրապնդման ուղղությամբ՝ կայուն խաղաղության ապահովման եւ միջազգային անվտանգության ամրապնդման համար։
 
Խորհրդակցություններն անցել են կառուցողական եւ շահագրգիռ մթնոլորտում։ Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ միջուկային զինաթափումը, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխումը, Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցությունը, կենսաբանական անվտանգությունը, ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական հարթությունները եւ Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկումը։ Խորհրդակցությունները հնարավորություն են տվել առարկայական ստուգել ԱՊՀ անդամ երկրների միջեւ սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղիները։
 
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
 
ԶՀԽՀ-ի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ 2022 թվականի դեկտեմբերին։

  • Կիսվել: