ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին
ԱՊՀ երկրների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում` ակտիվ մշակութային և հումանիտար համագործակցությունը, շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնի անցկացումը դիտարկում է հենց այս համատեքստում։
«Կարևոր է նաև նշել, որ ժամանակակից բազմաբևեռ աշխարհակարգը, որի ձևավորմանը մասնակցում են մեր երկրներն ու ժողովուրդները, ԱՊՀ երկրները և նրանց ժողովուրդները, հիմնված է, նախևառաջ, մշակութային և քաղաքակրթական բազմազանության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և մշակութային ինքնության պահպանման վրա», – նշեց Գալուզինը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակապի ժամանակ, որը նվիրված էր փառատոնի անցկացմանը։
Ինչպես նշեց դիվանագետը, Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը, անկասկած, անհնար է առանց յուրաքանչյուր ազգի մշակութային ներդրման նկատմամբ հարգանքի և հոգատար վերաբերմունքի։ Հենց այս մոտեցումների վրա է հիմնված լինելու բացվող փառատոնը։
Այս տարվա փառատոնն ունի հատուկ խորհրդանշական նշանակություն։ Այն նվիրված է մի քանի նշանակալի իրադարձությունների (այդ թվում՝ նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան), որոնք արտացոլում են Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն իրար կապող ընդհանուր արժեքները:
Ռուսաստանը վստահ է, որ բացվող փառատոնը կնպաստի ԱՊՀ երկրների միջև ամուր և հուսալի կապերի ձևավորմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


