ԱՊՀ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցությունը
ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները Բիշքեկում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության ընդհանուր սպառնալիքների՝ ահաբեկչության, ծայրահեղականության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցությունը։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նշված ոլորտներում: