Ապագայում ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր բանակցություն կկենտրոնանա միայն միջուկային հարցի վրա. Արաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ապագայում ցանկացած հնարավոր բանակցություն կենտրոնացած է լինելու բացառապես միջուկային հարցի վրա, գրում է Pars Today-ը:
Նշվում է, որ չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստիում, Արաղչին նշել է. «Հրթիռային և տարածաշրջանային հարցերը միշտ եղել են օրակարգում, և մեր դիրքորոշումը միշտ պարզ է եղել: Եթե Միացյալ Նահանգների հետ երբևէ բանակցություններ տեղի ունենան, դրանք կլինեն միայն միջուկային հարցի շուրջ»:
Պատասխանելով այն հարցին, որ եթե Իրանը հայտարարել եք, որ հրթիռային հարցերի շուրջ չի բանակցում, արդյոք դա նշանակում է, որ ամերիկյան կողմը նման առաջարկ է ներկայացրել, Արաղչին ասել է. «Հրթիռային և տարածաշրջանային հարցերը միշտ եղել են օրակարգում, և մեր դիրքորոշումը միշտ հստակ է եղել»։
Իրանի արտգործնախարարը պատասխանել քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի Օման կատարած այցի վերաբերյալ լրագորղների հարցերին, ասելով. «Այցն իրականացվել է պարբերական քաղաքական բանակցությունների շրջանակում, որոնք, Իրանում և Օմանում անցկացվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ»։
Անդրադառնալով Իրանում բանտարկված երկու ֆրանսիացի քաղաքացիների հարցին, Արաղչին ասել է. «Նրանք դատապարտվել են որպես լրտեսներ, և Իրանի դատական համակարգը երեկ երեկոյան հայտարարել է, որ նրանք ենթարկվում են իսլամական օրենքին։ Իսկ ԻԻՀ քաղաքացի տիկին Մահդիե Էսֆանդիարին ազատության մեջ է և գտնվում է մեր դեսպանատանը»։


