ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անվտանգության համաժողովը կանցկացվի գործընկերների հետ ՌԴ-ի կապերը խաթարելու փորձերի ֆոնին

Անվտանգության համաժողովը կանցկացվի գործընկերների հետ ՌԴ-ի կապերը խաթարելու փորձերի ֆոնին

 Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովը կանցկացվի ավանդական գործընկերների հետ Ռուսաստանի կապերը խաթարելու փորձերի ֆոնին։ Այս մասին օտարերկրյա ռազմական կցորդների համար հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվայի համաժողովը կազմակերպվում է միջազգային ոչ հեշտ իրավիճակի, ՌԴ-ի և բարեկամական երկրների նկատմամբ տեղեկատվական և պատժամիջոցային բացահայտ ճնշումների ներքո։ Նմանօրինակ գործողություններն ուղղված են ավանդական գործընկերների հետ Ռուսաստանի կապերը խաթարելուն և մեր երկրները մեկուսացնելուն և բաժանելուն», – ասել է Ֆոմինը։

Այդ առիթով փոխնախարարը երախտագիտություն է հայտնել համաժողովի բոլոր մասնակիցներին իրենց անփոփոխ ու հաստատակամ դիրքորոշման համար։ Նա հավելել է, որ նման պայմաններում համաժողովը, որը բաց և արդյունավետ երկխոսություն վարելու հնարավորություն ունի, առանձնակի նշանակություն է ձեռք բերում։
 
Գեներալը պարզաբանել է, որ համաժողովի նպատակներից մեկն անվտանգության արդիական հարցերի վերաբերյալ փորձագետների կարծիքների և գնահատականների փոխանակումն է։
«Բացի այդ, համաժողովի ընթացքում լայն հանրությանը ճշմարիտ տեղեկություն կփոխանցվի միջազգային ասպարեզում Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի իրական պատճառների վերաբերյալ», – հայտարարել է Ֆոմինը։
Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովը կանցկացվի օգոստոսի 16-ին։

  • Կիսվել: