Անտառային հրդեհների հետևանքով ևս երկու զոհ՝ Թուրքիայում
Առնվազն երկու աշխատող է մահացել շաբաթ օրը Թուրքիայի հարավում անտառային հրդեհների դեմ պայքարելիս: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նրանք բուլդոզերներով աշխատելիս են եղել Անթալիա նահանգի Մանավգաթ կուրորտային քաղաքում: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր անտառային հրդեհների հետևանքով 4 զոհի մասին՝ երեքը Անթալիայում, մեկը՝ Մուղլայում: