Անտառային հրդեհ՝ Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում (տեսանյութ)
Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը, տեղեկացնում է Turkiye gazetesi-ն։
Նշվում է, որ հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են 5 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և 20 հրշեջ մեքենա։