Անթալիայում ռուս-թուրքական բարեկամության այգի կբացվի
Թուրքիայի հարավ-արևմտյան Անթալիա նահանգի Մուրաթշափ շրջանում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգի, հայտնում է Անադոլու գործակալությւոնը:
Մուրաթշափի քաղաքապետարանից հայտնել են, որ այգում տեղադրվել է ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի կիսանդրին։
Այգին հիմնվել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։
Այգու տարածքը մոտ երեք հազար քառակուսի մետր է։