շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Հարավային Եվրոպայի երկրներում զարմանալիորեն տաք եղանակ է հաստատվել, որը չի համապատասխանում սեզոնին: Իսպանիայում վերջին օրերին ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել. Վալենսիայի և Մուրսիայի շրջաններում ջերմաչափը ցույց է տալիս +28C, Մադրիդում` +19C:

Շոգը Պիրենեյան թերակղզի է բերել հզոր անտիցիկլոնը:

Արևոտ օրեր են վայելում նաև ֆրանսիացիները:  Պերպինյանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +22C, Մարսելում սպասվում է +20 աստիճան տաքություն։

Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Ֆրանսիայում հունվարի ամենատաք օրը եղել է հունվարի 24-ը՝  միջին ցուցանիշը եղել է +12 աստիճանից բարձր: 1937 թվականին այս օրը գրանցվել է գրեթե +11C:

  • Կիսվել: