ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անօդաչուները գրոհել են ԱՄՆ ռազմակայանը Սիրիայի նավթահանքի մոտ

Անօդաչուները գրոհել են ԱՄՆ ռազմակայանը Սիրիայի նավթահանքի մոտ

ԱՄՆ ռազմակայանը, որը գտնվում է Սիրիայի արեւելյան Էլ-Օմար նավթահանքի մոտ, օրվա երկրորդ կեսին ենթարկվել է անօդաչուների գրոհի։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը, դրա տարածքում տեղի են ունեցել մի քանի ուժեղ պայթյուններ։ Այլ մանրամասներ չեն նշվում։

 Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ անօդաչուները հարվածներ են հասցրել նաեւ ամերիկյան Էշ-Շադադի բազային Հասեկ նահանգի հարավում։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը, որի մեջ մտնում են շիա զինված ջոկատները, որոնք պայքարել են «Իսլամական պետության» դեմ։

Շիա զինյալները մինչ այդ գրոհել էին ԱՄՆ եւ արեւմտյան կոալիցիայի բազան Էթ-Թանֆ քաղաքում, ինչպես նաեւ Էր-Ռուկբանում գտնվող փախստականների ճամբարը, որտեղ տեղակայված էին սիրիական զինված ընդդիմության խամաճիկային կազմավորումները։ Նշվել է, որ երկու օբյեկտների տարածքում տագնապ է բարձրացվել, հակառակորդն օգտագործել է զենիթային միջոցներ։

Երկուշաբթի առավոտյան գրոհի են ենթարկվել նաեւ Էլ-Մալիքի եւ Կոնիկոյի հանքավայրի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները Դեյր-էզ-Զոր նահանգում։ Շիա զինյալները նշում են, որ իրենց անօդաչուները խոցել են բոլոր ցամաքային թիրախները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: