շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անօդաչուն հասել է Չերեպովեցի «Սևերստալի» գործարան

Անօդաչուն հասել է Չերեպովեցի «Սևերստալի» գործարան

Չերեպովեցի մետալուրգիական կոմբինատում «տեխնոլոգիական միջադեպ է տեղի ունեցել», հայտնել է «Սևերստալի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վոլոգդայի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Ֆիլիմոնովի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «միջադեպը» տեղի է ունեցել առավոտյան «անհայտ ծագման անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով»։

«ГородЧе» պորտալը գրել է, որ Չերեպովեցում պայթյունը լսվել է մետալուրգիական կոմբինատի կողմից առավոտյան ժամը 5։45-ի սահմաններում։

Չերեպովեցի մետալուրգիական կոմբինատը ՌԴ-ում պողպատի արտադրություն իրականացնող մեծությամբ երկրորդն է։ Պատկանում է Ալեքսեյ Մորդաշովի «Սևերստալ» ընկերությանը, որը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո հայտնվել է ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցների տակ։

  • Կիսվել: