երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Անկարայում ընթանում է Հունաստանի վարչապետի ու Թուրքիայի նապագահի հանդիպումը

Անկարայում ընթանում է Հունաստանի վարչապետի ու Թուրքիայի նապագահի հանդիպումը

Անկարայի նախագահական համալիրում ընթանում է Հոսւնաստանի վարչապետ կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Միցոտակիսին այնտեղ ընդունել է ինքը՝ Էրդողանը։

Նախատեսվում է, որ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նշվում է նաև, որ Միցոտակիսի այցի ընթացքում կվերանայվեն Թուրքիայի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները տարբեր հարթություններում և կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Ակնկալվում է մտքերի փոխանակում արդի տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շուրջ, օրակարգում է նաև համաձայնագրերի ստորագրումը, որոնք կնպաստեն հարաբերությունների պայմանագրային հիմքի ամրապնդմանը։

 

  • Կիսվել: