կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա

Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել։

Դեսպանը  մասնավորապես նշել է. «Իրանի հետ հարաբերություններ ունեցող բոլոր մեր դաշնակիցներին խնդրում ենք ճնշում գործադրել լարվածությունը թուլացնելու համար ու դա նաև վերաբերում է Թուրքիային»։

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ ամերիկացի դեսպանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները «հիմա ավելի լավ կետում են, քան եղել են երկար ժամանակ»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: