շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Ներկա պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից․ Էրդողան

Ներկա պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից․ Էրդողան

 Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն։ Այս ամսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, սակայն թե երբ կլինի հանդիպումը, դեռևս հստակ չէ։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և կրկին բողոքել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքից:
«Մենք նրանց բացահայտ ասել ենք` եթե դուք (Հայաստանը) դրական հունի վրա դնեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես դրական ուղղությամբ կընթանան։ Մենք սպասում ենք Երևանի քայլերին, բայց առաջխաղացում դեռ չկա։ Հայկական սփյուռքը Ֆրանսիայիում և ԱՄՆ-ում ճնշում է գործադրում, ինչն անդրադառնում է գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։ Մենք ընկերներ ենք ուզում ունենալ, այլ ոչ թե թշնամիներ», - ասել է նա Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում, Սամարղանդ մեկնելուց առաջ։
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Սամարղանդում կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթնաժողովը։

  • Կիսվել: