ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անկարան պատրաստ է իր տարածքը տրամադրել Մոսկվայի և Կիևի միջև հանդիպման համար. Չավուշօղլու

Անկարան պատրաստ է իր տարածքը տրամադրել Մոսկվայի և Կիևի միջև հանդիպման համար. Չավուշօղլու

Հացահատիկի գործարքի հաջողությունը կարող է վստահության մթնոլորտ ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչը կնպաստի կրակի դադարեցմանը և ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը: Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ հացահատիկային գործարքի կնքումը վերացրել է ոչ միայն Ուկրաինայից, այլև Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելքը:

Անկարան, Չավուշօղլուի խոսքով, պատրաստ է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար, այդ թվում՝ իր տարածքը տրամադրել Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած մակարդակով հանդիպումների համար:

 

  • Կիսվել: