ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը՝ ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիր․ Չավուշօղլուն՝ Տեղ գյուղի միջադեպի մասին

Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը՝ ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիր․ Չավուշօղլուն՝ Տեղ գյուղի միջադեպի մասին

«Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ»։ Նման կարծիք է արտահայտել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին։

«Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը՝ ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիրը, սկսելով ճանապարհների վերականգնումն ու կառուցումը (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»- խմբ.): Սա բուն Հայաստանի օգտին է»,- ասել է նա

Նախարարը հատուկ շեշտել է Ադրբեջանից Իրանով Նախիջևան տանող ճանապարհ ունենալու կարևորությունը. «Մենք սրան էլ ենք աջակցում, քանի որ ռիսկերից խուսափելու համար միշտ այլընտրանք է պետք»։

 

  • Կիսվել: