չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի»․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ

Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի»․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են անցկացրել Թեհրանում։ Այդ մասին հայտնում է Irna-ն։

Միջազգային ու տարածաշրջանային կարևոր հարցերով երկու երկրների դիրքորոշումների համընկնումներին անդրադառնալով՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կովկասյան տարածաշրջանն անվանել է «ազգային շահերի և երկու երկրների անվտանգության գոտի» և ընդգծել է երկու երկրների միջև այս տարածաշրջանում համագործակցության անհրաժեշտությունը։

Բաղերին հայտարարել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների զգայունությունն ու կարևորությունը, հատկապես՝ օտարերկրյա միջամտության ուժեղացման տենդենցը։

«Այս ամենը Իրանի և ՌԴ պաշտոնատար անձանց միջև մշտական խորհրդակցություններ ու ռազմավարական համակարգում է պահանջում, և այս առնչությամբ տարածաշրջանի խնդիրների լուծման համար տարածաշրջային մեխանիզմների առավելագույն կիրառում, այնպիսի մեխանիզմների, ինչպիսին է « 3+3»-ը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և սերտացման, Կովկասյան տարածաշրջանի երկրների հավաքական շահերի, անվտանգության ու կայունության ապահովման կարևորությունը։

  • Կիսվել: