կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու հարցով. Իրանի ԱԳՆ խոսնակ

Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու հարցով. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու վերաբերյալ», գրում է parstoday.ir-ը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին վիրտուալ ցանցի իր անձնական էջում գրել է, որ Գազայի պատերազմում առավել քան երբևէ բացահայտվեց Սիոնիստական ռեժիմի իրական և անմարդկային դիմագիծը։

Քանանին հավելել է, որ հարյուրավոր պաղեստինցիների սպանությունից և նրանց մարմիններն այդ տարածքից դուրս բերելը կանխելու սիոնիստների գործողություններից հետո, Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցի տարածքը վերածվել է զանգվածային գերեզմանի։

Հրապարակելով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հիվանդանոցների ոչնչացման նկարները՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ «Քամալ Ադվան» ​​հիվանդանոցից սիոնիստական ​​բանակի նահանջից հետո հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ որոշ հիվանդներ և վիրավորներ բուլդոզերներով ողջ-ողջ թաղվել են հիվանդանոցի տարածքում։ Այս հարցի շուրջ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է։

Գազայի առողջապահության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը Al Jazeera-ին տված հարցազրույցում երկուշաբթի օրը ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ամբողջությամբ ավերել է Քամալ Ադվան հիվանդանոցը, և այս հիվանդանոցն այժմ ի վիճակի չէ ծառայություններ մատուցել:

Մունիր Ալ Բարաշը հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը զոհված պաղեստինցիների դիերը թաղել է Քամալ Ադվան հիվանդանոցի տարածքում փորված մեծ փոսի մեջ։

  • Կիսվել: