Անհնարին է համատեղել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետև Բրյուսելն ուզում է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնել ՀՀ-ի հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը. Լավրով
Ես Արարատ Միրզոյանի հետ շատ եմ քննարկել Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ. դա անհնարին է համատեղել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև Բրյուսելը ուզում է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնել Հայաստանի հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը:
ԵՄ-ի հետ մերձեցումն առանց հետք չի մնա: Այն 15 մլն եվրո է փոխանցել Հայաստանին և ստիպելու է կոպեկ առ կոպեկ
Հայաստանի համագործակցումը ԵՄ-ի հետ այնտեղ ամեն ինչ նշված է, տնտեսական ոլորտում, վիզաների, բայց Հայաստանը պետք է միանա այդ
«Եթե ՀՀ-ն ընդունի այդ որոշումը, ինչպես Փաշինյանն ասաց, ժողովրդի կամքով, դա ՀՀ-ի իրավունքն է: Պետք է նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն 2 անգամ մեծացել է և ՌԴ-ի հետ առևտևաշրջանառությունը կազմում է 14 միլիրդ դոլար», - նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանում ցավում են, թե ինչպես է Հայաստանում իրավիճակը զարգանում եկեղեցականների հետ կապված:
Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրո է փոխանցել և դա հենց այնպես չի արել: ԵՄ-ն Հայաստանին ստիպելու է յուրաքանչյուր ցենտի դիմաց փոխհատուցել իր աշխատանքով:


