ՌԴ ԱԻՆ ուղղաթիռը կորել է Կարելիայի Օնեգա լճի վրա
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մի-8 ուղղաթիռը անհետացել է Կարելիայի Օնեգա լճի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Օնեգա լճի ջրերի վրայով ուսումնամարզական թռիչքի ժամանակ ՌԴ ԱԻՆ Հյուսիս-արևմտյան ավիացիոն փրկարարական կենտրոնի Մի-8 ուղղաթիռը դադարեցրել է կապը»,- հայտնել են նախարարությունից։
Ինքնաթիռում անձնակազմի երեք անդամ է եղել։ Կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ։
Դեպքի վայր է մեկնում փրկարարների խումբը՝ օդանավերով և ձնագնացներով։