հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա

Աֆղանստանի Գերաթ քաղաքում «հակակառավարական տարրերին» ներկայացնող անձինք հարձակում են գործել ՄԱԿ-ի հիմնական ենթակառուցվածքների վրա:

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրում ՄԱԿ-ի առաքելության հայտարարությանը, հարձակման հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից:
 
«ՄԱԿ-ն Աֆղանստանում վճռականորեն դատապարտում է այսօր Գերաթում իր գլխավոր համալիրի դեմ հարձակումը, որի հետևանքով մահացել է աֆղանական ոստիկանության ծառայողը և վիրավորվել են այլ սպաներ»,- ասվում է կառույցի հաղորդագրությունում։ 
 
Նշվում է նաև, որ հարձակումն իրականացրել են «հակակառավարական տարրերը»: Համալիրի տարածքի մուտքը գնդակոծության է ենթարկվել: ՄԱԿ-ի աշխատակիցները չեն տուժել:

  • Կիսվել: