հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Անդրեյ Բաբիշը կրկին դարձել է Չեխիայի վարչապետ

Անդրեյ Բաբիշը կրկին դարձել է Չեխիայի վարչապետ

Չեխիայի խորհրդարանական ընտրություններից ավելի քան երկու ամիս անց Անդրեյ Բաբիշը կրկին դարձել է երկրի վարչապետ, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ երկրի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կայացած արարողության ժամանակ ընդունել է 71-ամյա միլիարդատիրոջ երդմնակալությունը, որը նախկինում զբաղեցրել էր ֆինանսների նախարարի և վարչապետի պաշտոնները։

Հակիրճ ելույթում Բաբիշը վստահեցրել է, որ կպայքարի քաղաքացիների շահերի համար ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում։ «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Չեխիան դառնա մեր մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը»,- խոստացել է նա։

Սպասվում է, որ Բաբիշը դեկտեմբերի վերջին կհայտարարի իր կառավարության կազմը, որը կփոխարինի նախկին կենտրոնամետ աջակողմյան կոալիցիային։ Այն կներառի ռուսամետ և հակամիգրանտային «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության, ինչպես նաև աջակողմյան պոպուլիստական ​​«Վարորդներն իրենց համար», կուսակցության ներկայացուցիչներին, որը դեմ է ԵՄ-ի կլիմայական քաղաքականությանը։

  • Կիսվել: