Անցկացվել է Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը
Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում: Սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է, տեղեկացնում է 1tv.ge-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ըստ կողմերի պայմանավորվածության՝ Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ սահմանային նշանների մոնտաժումը կշարունակվի:
Հաղորդվում է նաև, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հաջորդ հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: