կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերի կողմից թշնամական 5 ԱԹՍ է խփվել, ևս 4-ը խլացվել ու իջեցվել է. Ղրիմի ղեկավար

Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերի կողմից թշնամական 5 ԱԹՍ է խփվել, ևս 4-ը խլացվել ու իջեցվել է. Ղրիմի ղեկավար

Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերի կողմից թշնամական 5 ԱԹՍ է խփվել, ևս 4-ը խլացվել և իջեցվել են ՌԷՊ-ի միջոցներով։ Մեկ ԱԹՍ-ի անկման պատճառով կոտրվել են Ջանկոյ քաղաքի մասնավոր հատվածի երեք տան և երկու ավտոմեքենայի ապակիները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Նա նաև նշել է, որ մասնավոր սեփականատիրոջ տարածքում հայտնաբերվել է մեկ չպայթած ԱԹՍ։ Ականազերծումից առաջ 50 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարան։

Ակսյոնովի խոսքով՝  գիշերային հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ ՛՛Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: