Անապայի ափերի մոտ և Ղրիմում նավթի նոր բծեր են հայտնաբերվել
Սև ծովում՝ Անապայի մոտ, նավթի բիծ է հայտնաբերվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Կրասնոդարի երկրամասում վերևից հետազոտվել են Անապայի ափամերձ և «Ուտրիշ» արգելոցի դժվարամատչելի հատվածները։
Անապայի կենտրոնական լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ծովում յուղոտ կետ է հայտնաբերվել։ Ծովային փրկարար ծառայության մասնագետները սկսել են նավթաջրային խառնուրդի հավաքումը»,- հայտնել են ծառայությունից:
Մեկ այլ բիծ էլ հայտնաբերվել է Ղրիմում. աղտոտվածությունը ձգվում է ավելի քան 2 կմ։