Անապատ ու կրակոտ պարեր․ Սոնա Եսայանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (VIDEO)
«Չեմ հավատում»՝ հենց այս երգի հիման վրա է Սոնա Եսայանը ներկայացրել իր նոր տեսահոլովակը։ Պարուհին հանդես է գալիս լիրիկական ստեղծագործությամբ, բայց կրակոտ ռիթմերով ու պարային դրվագներով՝ չէ՞որ տեսահոլովակը նկարահանված է Դուբայում։ Ի դեպ, հոլովակը ստեղծվել է Սոնայի ու ամուսնու՝ հումորիստ, ստենդափեր Գրիգ Գեւորգյանի մտահաղացմամբ, իսկ երգը հեղինակել են Արտեմ Վալտերն ու George Brainshaker-ը։