չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամռանը Wildberries-ով ապրանքների առաքումը կդժվարանա Վերին Լարսի անցակետում առկա խնդիրների պատճառով

Ամռանը Wildberries-ով ապրանքների առաքումը կդժվարանա Վերին Լարսի անցակետում առկա խնդիրների պատճառով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դժվարացել է Վերին Լարսի անցակետի ցածր թողունակությամբ, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է վատթարանալ ամռանը՝ Հայաստանում ծիրանի բերքահավաքի սեզոնի սկսվելուն պես։

«Մենք մշտապես խնդիրներ ունենք Վերին Լարսի մաքսակետի հետ։ Այս կետը չի կարող մեծ թվով մեքենաներ բաց թողնել, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին գոտիների թիվը երեքից հասել Է վեցի», - ասել է Բակալչուկը։

Նրա խոսքով ՝ առաջարկ է եղել դիտարկել ծովով առաքման այլընտրանքային ճանապարհը, քանի որ երբ ամառը սկսվի, և Հայաստանից ծիրան արտահանվի, «այն ժամանակ ոչ ոք չի կարողանա ապրանքի հետ գնալ այնտեղ կամ վերադառնալ»։

  • Կիսվել: