կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«Ամո՛թ քեզ, լռիր»․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին

«Ամո՛թ քեզ, լռիր»․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ի  (Twitter)  իր սոցհաշվում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»:

 Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան հայտարարություն է տարածել: 

 «Մենք Իսրայելի արտգործնախարարի կողմից արված խղճուկ գրառումը, որով թիրախավորվել է մեր նախագահը, դիտարկում ենք միայն որպես ցեղասպանության հանցագործության համար դատապարտվող մի պետության պաշտոնյայի կողմից որդեգրվելիք ոճ: Նմանատիպ արտահայտություններն ու ստերը Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մաս են: Թուրքիան շարունակելու է պայքարել արդարության և խաղաղության համար»։

  • Կիսվել: