չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ

ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ

ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերը սեպտեմբերի 8-ին ոչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով հարձակվել է ԱՄՆ ՌԾՈւ նավերի վրա», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ։

Հարձակումների են ենթարկվել Օմանի ծոցում գտնվող Kaviz, Charminar, Horizon 1 և Riesco տանկերները, ինչպես նաև Խարկ կղզու մոտակայքում գտնվող Derya նավը, հայտնել է CENTCOM-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի երեք նավթատար լցանավ։

  • Կիսվել: