հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ը, Թայվանը ու ևս հինգ երկրներ ստեղծում են տվյալների փոխանակման՝ ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի համար փակ համակարգ

ԱՄՆ-ը, Թայվանը ու ևս հինգ երկրներ ստեղծում են տվյալների փոխանակման՝ ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի համար փակ համակարգ

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները եւ Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների, ներառյալ անձնական տեղեկատվության, փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի եւ Ռուսաստանի համար:

Այն կոչված Է փոխարինելու Ասիա - խաղաղօվիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովի համապատասխան կառույցները, որի մեջ մտնում են ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն, մայիսի 16-ին հաղորդել Է ճապոնական Nikkei առաջատար գործարար թերթը: Հետագայում ենթադրվում Է տեղեկատվության փոխանակման այդ համակարգ հրավիրել ԱԽՏՀ-ի մեջ չմտնող որոշ երկրների, մասնավորապես Բրազիլիային եւ Մեծ Բրիտանիային:
 
Այդ հիման վրա պլանավորովում Է ստեղծել մեծ զանգվածներով զանազան տվյալների, այդ թվում տնտեսական տվյալների հաղորդման կառույց, որը համապատասխան մեխանիզմով մասշտաբներով զուգադրելի Է, օրինակ, Եվրամիությանը: Այդ համակարգը ենթադրվում Է օգտագործել, մասնավորպես, Էլեկտրոնային առեւտրի ցանցերի հետագա ընդլայնման, տրանսպորտի անվարորդ երթեւեկության վերահսկողության՝ համատեղ մշակված տարածաշրջանայն կաույցների ներդրման համար, նշում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: