երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար

ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար

«ԱՄՆ-ը օժանդակում է ԱՀԿ նոր հետազոտություններին կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Քուվեյթում ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ դիվանագետը շեշտել է, որ հետազոտությունների հաջորդ փուլը պետք է լինի ժամանակին համահունչ, փաստերի վրա հիմնված և թափանցիկ: Պետք է անցնի փորձագետների հսկողությամբ և ազատ որևէ միջամտությունից: Բլինքենը դա գնահատել է որպես չափազանց կարևոր հարց միջազգային հանրության համար:

Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը չէր բացառել, որ կարող է կապ լինել SARS-CoV-2 վարակի և չինական լաբորատորիայից արտահոսքի միջև: Դա նշանակում է կասկածի տակ դնել ԱՀԿ զեկույցի պնդումներն այն մասին, որ վարակի արտահոսքը լաբորատորիայից «քիչ հավանական է»:

ԱՄՆ-ը բազմաթիվ անգամ առաջ է քաշել այն վարկածը, որ վարակը արհեստական ծագում ունի: Որպես ապացույց՝ The Wall Street Journal ամսագիրը նշել է 2019 թվականին Ուհանի լաբորատորիայի աշխատակիցների հիվանդանալը: Ընդ որում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մայիսի 20-ին հետախուզությունը տվյալներ էր հաղորդել այն մասին, որ Ուհանի լաբորատորիայից վարակի արտահոսքի «անուղղակի ապացույցներ» կան:

  • Կիսվել: