ԱՄՆ-ը փոխանցել է Իրանին, որ Իսրայելը ցանկանում է ավարտել հակամարտությունը. WSJ
ԱՄՆ-ն տարածաշրջանի արաբ պաշտոնյաներին խնդրել է փոխանցել Իրանին, որ Իսրայելը ցանկանում է շուտով վերջ դնել հակամարտությանը։
«Իրանը պատասխանել է, որ դեռ պատրաստ չէ նահանջել և իրեն պարտավորված է զգում արձագանքել իրանական միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակմանը»,- հայտնում է WSJ-ն։
Իսրայելի պաշտոնյաները հույս ունեն, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Միաժամանակ նրանք նշել են, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը շարունակի հարվածել իսրայելական թիրախներին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 100 զինամթերք է նետել Թեհրանում գտնվող թիրախների վրա: Իսրայելն ու Իրանը օրական մի քանի անգամ հարվածներ են հասցնում միմյանց։
Իրանը պատասխանում է Իսրայելի գործողություններին հրթիռային համազարկերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով՝ պնդելով, որ թիրախավորում է ռազմական օբյեկտներ։ Երկու կողմում էլ աճում է բնակելի շենքերին հասցված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը, գրում է պարբերականը։
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում մահացել է ավելի քան 400 մարդ, առնվազն 3000-ը վիրավորվել են։ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ 1200-ից ավելին։