երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳ նախարարի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳ նախարարի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միլերի Լագազաուրիի դեմ:

Պատճառը, ըստ ԱՄՆ Ֆինանսների նախարարության, Վրաստանում բողոքի ցույցերի ընթացքում ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների նկատմամբ բռնություններն են:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաև Մեծ Բրիտանիան։ Լոնդոնից նախազգուշացրել էին, որ պատժամիջոցների տակ հայտնված Վրաստանի ներկայացուցիչներին սպառնում են Մեծ Բրիտանիա ուղևորությունների արգելքներ և ակտիվների սառեցում։ 

  • Կիսվել: