չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել կոռուպցիայի մեջ ներգրավված Ուգանդայի խորհրդարանի նախագահի և նրա ամուսնու նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել կոռուպցիայի մեջ ներգրավված Ուգանդայի խորհրդարանի նախագահի և նրա ամուսնու նկատմամբ

Միացյալ Նահանգները հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել Ուգանդայի խորհրդարանի նախագահի, նրա ամուսնու և մի քանի այլ պաշտոնյաների նկատմամբ՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների լուրջ խախտումների առնչությամբ:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ուգանդայի խորհրդարանի խոսնակ Անիտա Ամունգը պատժամիջոցների է ենթարկվել Ուգանդայի ազգային ասամբլեայի  ղեկավարմանն առնչվող կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության համար:

Ուգանդայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Փիթեր Էլվելուն էլ քրեական հետապնդման է ենթարկվել կառավարական ուժերի իրականացրած «արտադատական ​​սպանությունների» համար։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև կառավարության երեք նախկին նախարարների նկատմամբ, վերջիններս բռնվել են համայնքի աղքատ անդամների համար նախատեսված տանիքի թիթեղներ գողանալու մեջ:

Նրանց թվում է Ուգանդայի իշխող կուսակցության ավագ անդամն ու նախագահ Յովերի Մուսևենիի դաշնակիցը, որն իր հարստության աղբյուրի, ինչպես նաև պառլամենտական ​​ռեսուրսների չարաշահմանն առնչվող մեղադրանքների կապակցությամբ վերջերս հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս տարվա ապրիլին Միացյալ Թագավորությունը վկայակոչելով կոռուպցիոն սխեմաներում նրերգավվածությունը, հայտարարել է նրա նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:

Նախագահի հրամանով ընթացող հետաքննության առանցքում այն ​​է, թե արդյոք նա ունի սեփականություն Մեծ Բրիտանիայում, որը նա չի հայտարարգրել: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ։

  • Կիսվել: