ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորմամբ

ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորմամբ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորմամբ:

Այն որ վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի գործիչ է ձերբակալվել այդ երկրում, Միլլերն այսպես է մեկնաբանել․

«Դա անընդունելի է»։։

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը, շուտափույթ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին։

  • Կիսվել: