երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ստեղծել են նոր աշխատանքային խումբ, որի նպատակն է թույլ չտալ Հյուսիսային Կորեային նավթ ստանալ՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը։

«Նավթը կարևոր ռեսուրս է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային զարգացման ու նրա ռազմական հզորության համար»,- ասվում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Այդ կապակցությամբ Սեուլն ու Վաշինգտոնը մտահոգություն են հայտնել ԿԺԴՀ-ին ռուսական նավթի հնարավոր մատակարարումների կապակցությամբ։ Քննարկվել են Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունները, դիտարկվում են երկրորդական պատժամիջոցները, ինչպես նաև մասնավոր հատվածի և երրորդ կողմերի վրա վերահսկողության սահմանումը:

Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և հրթիռային ծրագրերի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների համաձայն՝ երկրին թույլատրվում է տարեկան ներմուծել ընդամենը 4 միլիոն բարել հում նավթ և 500.000 բարել նավթամթերք:

Առևտրային արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հյուսիսկորեական նավթային լցանավերը, ներառյալ պատժամիջոցների ենթարկված որոշ նավեր, վերջին շաբաթներին ժամանել են ռուսական նավահանգիստներ:

  • Կիսվել: