երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ՝ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին

ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ՝ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին

ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև շարունակվող մերձեցմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին։

ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները։

«Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի հետ Չինաստանի մերձեցմամբ, քանի որ Մոսկվան շարունակում է իր դաժան և անօրինական ներխուժումը Ուկրաինա: Պեկինը պնդում է, որ չեզոք է, բայց նրա պահվածքը հստակ ցույց է տալիս, որ նա շարունակում է ներդրումներ կատարել Ռուսաստանի Դաշնության հետ կապերի զարգացման համար», - ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը:

Ուրբաթ օրը Պուտինն ու Ծինփինը բանակցություններ են վարել փակ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Չինաստանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ պատրաստ են աշխատել Ռուսաստանի և աշխարհի բոլոր առաջադեմ ուժերի հետ, որոնք դեմ են հեգեմոնիզմին և ուժային քաղաքականությանը՝ դիմակայելու միակողմանի գործողությունների քաղաքականությանը, ինչպես նաև պաշտպանելու երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

  • Կիսվել: