շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ում քաղաքական ռեժիմը հիմնված է ավազակային խմբավորումների վրա

ԱՄՆ-ում քաղաքական ռեժիմը հիմնված է ավազակային խմբավորումների վրա

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ԱՄՆ-ն համեմատել է նացիստական ռեժիմի հետ, որը նպատակաուղղված է դեպի օտար նավթիը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ Ասադի՝ դա ամերիկյան քաղաքական համակարգին բնորոշ է:

«Նրանք գողանում են նավթը: ԱՄՆ-ում քաղաքական ռեժիմը հիմնված է ավազակային խմբավորումների վրա։ Ամերիկացի նախագահը չի ներկայացնում պետություն, նա ընդամենը ընկերության գործադիր տնօրեն է, որի հետևում կանգնած է տնօրենների խորհուրդը, իսկ խորհուրդը, իր հերթին, ներկայացնում է ամերիկյան խոշոր ընկերությունները, որոնք էլ պետության իրական տերերն են։ Դրանք նավթային ընկերություններ են, զենք արտադրողներ և բանկեր»,-ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն ԱՄՆ-ի՝ Սիրիայում իրականացվող գործողությունները համարու՞մ է քաղաքական ավազակություն, թե՞ ոչ:

«Ուզում եմ հիշեցնել մի բանի մասին, որն ավելի լուրջ է, քան ԱՄՆ բնութագրումը որպես ավազակ․ կարևորագույն գործոններից մեկը, որը Հիտլերին դրդել է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա Երկրորդ աշխարհամարտի տարիներին, նավթն էր»,-ամփոփել է Ասադը:

  • Կիսվել: