շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ում մշակվել են մի քանի նախագծերի փաթեթներ՝ Հայաստանին և Արցախին աջակցություն տրամադրելու նպատակով

ԱՄՆ-ում մշակվել են մի քանի նախագծերի փաթեթներ՝ Հայաստանին և Արցախին աջակցություն տրամադրելու նպատակով

ԱՄՆ օրենսդիրներները մշակել են մի քանի նախագծերի փաթեթներ, որոնց նպատակն ադրբեջանական վայրագությունների դատապարտումն ու Հայաստանին և Արցախին աջակցություն տրամադրելն է:

Դեռ սեպտեմբերի կեսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության՝ Երևան այցի ժամանակ կոնգրեսականները հայտարարեցին, որ այդ ուղղությամբ աշխատանք են տանում: Բանաձևը ենթադրում է 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրան հաջորդած ժամանակահատվածում ադրբեջանական ոճրագործությունների արձանագրում, դատապարտում և օգնության ձեռքի մեկնում Հայաստանին ու Արցախին:

Կոնգրեսականների հաջորդ նպատակը Բաքվին Վաշինգտոնի ռազմական աջակցությունից զրկելն է: Նման որոշում Կոնգրեսը դեռ 1992-ի պատերազմի ժամանակ էր ընդունել, սակայն սահմանափակումը մոտ 10 տարի գործեց ու դրանից հետո, ԱՄՆ նախագահին իրավունք վերապահվեց ցանկության դեպքում կասեցնել բանաձևը, և Ադրբեջանը սկսեց պարբերաբար ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից: Այդ աջակցությունը թեև ենթադրում է պաշտպանական համակարգերի ուժեղացում, ռազմական կրթության մակարդակի բարձրացում ու չի կարող օգտագործվել հարձակողական նպատակով, Ադրբեջանին դա չի կանգնեցրել ու, խախտելով պայմանավորվածությունները, ամերիկյան օգնությունը կիրառել է ոչ նպատակային՝ ուղղելով Հայաստանի ու Արցախի դեմ:

Կոնգրեսականներն այժմ ցանկանում են նախագահին զրկել ռազմական աջակցության արգելքը կասեցնելու իրավունքից: Մանրամասներ դեռ չբացահայտելով, տեղեկացնում են նաև, որ աշխատանք է տարվում ԱՄՆ-Հայաստան ռազմական գործակցության ուղղությամբ:

  • Կիսվել: