ԱՄՆ-ում մասնավոր իքնաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ
Չորս մարդ զոհվել է Բաթ օկրուգում (Վիրջինիայի նահանգ) մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով տեղի օդանավակայանի ներկայացուցչին։
Հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15.00-ին։
Նահանգի ոստիկանությունը եւ ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը հետաքննում են կործանման հանգամանքները։