շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը

ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահպանողական քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է։

«Նա կալանքի տակ է», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Սպանությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Յուտա Վելիի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ։ Քըրքի վրա կրակել են այն ժամանակ, երբ պատասխանում էր դպրոցներում տրանսգենդեր անձանց կողմից կրակոցների վերաբերյալ հարցին։ Ականատեսների խոսքով՝ գնդակը դիպել է նրա պարանոցին։

2012 թվականին Քըրքը հիմնադրել է Turning Point USA կազմակերպությունը, որը կրթական հաստատություններում խթանում է պահպանողական արժեքները։ Նա քննադատել է Կիևի ռեժիմը, դեմ է եղել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն և պաշտպանել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։ Ինչպես նշել է CNN-ը, Քըրքը կարևոր դեր է խաղացել ընտրությւոններում  Թրամփի հաղթանակի մեջ՝ ապահովելով երիտասարդների շրջանում լավ մասնակցություն։

  • Կիսվել: