հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ում ավտոմեքենան բախվել է Ջո Բայդենի ավտոշարասյանը

ԱՄՆ-ում ավտոմեքենան բախվել է Ջո Բայդենի ավտոշարասյանը

ԱՄՆ Դելավեր քաղաքում անհայտ անձը բախվել է նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենային, պետության ղեկավարն ու առաջին տիկին Ջիլ Բայդենը չեն տուժել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ըստ AP-ի՝ արծաթագույն սեդանը Գաղտնի ծառայության զրահապատ մեքենային է բախվել այն ժամանակ, երբ Բայդենը դուրս էր գալիս Դելավերում գտնվող իր նախընտրական շտաբից:

 

Այնուհետև սեդանը փորձել է դուրս գալ փակ խաչմերուկ, սակայն Գաղտնի ծառայության աշխատակիցներն արագորեն շրջապատել են մեքենան և, ատրճանակները ուղղած վարորդի վրա, ձերբակալել են:

Բայդենին նստեցրել են սպասող մեքենան, որտեղ արդեն նստած էր նրա կինը, իսկ հետո հետ են տարել իրենց նստավայր։ Ինչպես նշում է AP-ն, միջադեպը չի ազդել պետության ղեկավարի ժամանակացույցի վրա։

  • Կիսվել: